Հունվարի 26-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Նրանք գոհ են Լևոն Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքից և հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիներին Հայաստանի առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից: